Հայազգի ռուսաստանաբնակ դերասան Արմեն Ջիգարխանյանը դիմել է ոստիկանություն` պնդելով, որ իր կինը` Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայան փորձել է սպանել իրեն:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն` հղում կատարելով Mash տելեգրամ ալիքին, Ջիգարխանյանը հայտնել է, որ կինն այդ քայլին դիմել է իր ողջ ունեցվածքին տիրանալու նպատակով:
Աղբյուրի փոխանցմամբ` դերասանը վերջին մի քանի տարիների ընթացքում ողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով:
Վիտալինա Ցիբալյուկ-Ռոմանովսկայան իր հերթին մի քանի օր առաջ ոստիկաններին հաղորդում է տվել` խնդրելով օգնել իրեն գտնելու կորած ամուսնուն: Ինքն էլ ամուսնուն հայտնաբերել է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։
Նշվում է, որ Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվում է շփվել կնոջ հետ: