Իրաքյան Քրդստանը հայտնել է կառավարական զորքերի գրոհի մասին

10:05     16 հոկտեմբերի, 2017

Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Իրաքի կառավարական զորքերը և կառավարամետ շիական «Ալ Հաշդ Աշ Շաաբի» աշխարհազորը գրոհ են սկսել Քիրքուք նահանգի վրա, որը վերահստվում է քրդերի կողմից:

Հիշեցնենք, Քիրքուքը և քրդական ինքնավարության պաշտոնական սահմանների մոտ գտնվող մի շարք շրջաններ փաստացիորեն վերահսկվում են քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից, ինչը լուրջ դժգոհություն է առաջացնում Բաղդադում:

Քրդերի կողմից անկախության հանրաքվե անցկացնելուց հետ Իրաքի խորհրդարանը իշխանություններին կոչ է արել զորք մտցնել Քիրքուք՝ այն Բաղդադի վերահսկողության տակ վերադարձնելու համար:


© armedia.am