Ավստրիայում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների 31 տոկոսով առաջատարն է պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցությունն», որը գլխավորում է 31-ամյա Սեբաստիան Կուրցը:
Եթե կուսակցության հաղթանակը պաշտոնապես հաստատվի, ապա Ավստրիան կունենա աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդը, հայտնում է BBC-ն: Հիշեցնենք, որ Կուրցը Եվրոպայի ամենաերիտասարդ ԱԳ նախարարն է. նա այդ պաշտոնում նշանակվել է 27 տարեկանում:
Քանի որ Կուրցի կուսակցությունը չի կարողացել ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն, ստիպված կլինի կոալիցիոն կառավարության կազմել՝ ամենայն հավանականությամբ հակամիգրացիոն «Ազատության կուսակցության» հետ: