Ղրղզստանի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնաբյ Ժէէնբեկովը նախանական արդյունքների համաձայն հաղթել է նախագահական ընտրություններում, հայտնում է ТАСС-ը:
Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի:
Ժէէնբեկովը կարողացել է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Հանրապետություն-Հայրենիք» խորհրդարանական խմբակցության առաջնորդ, ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովը, ում օգտին քվեարկել է ավելի քան 560 հազար ընտրող:
ԿԸՀ-ում նշել են, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա օրերին: