Հայտնի հայ դիզայներ Արման Դավթյանը (Նուռ) առաջին տեղը զբաղեցրեց ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցույթում` Ֆլորենցիայի բիենալեում՝ արժանանալով Մեդիչիի LORENZO IL MAGNIFICO ոսկե մեդալի: Facebook-յան իր էջում այս մասին հայտնել է դիզայների կինը` Լիլիթ Հովհաննիսյանը:
Նուռը համաշխարհային ճանաչում ստացավ` ոսկերչական իրերի պատրաստման բնագավառում իր արտասովոր լուծումների շնորհիվ: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել այնպիսի հայտնիների հավաքածուներում, ինչպեսին են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, հայտնի բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջերոուն, երգչուհի Շերը, հանհրահայտ թենիսիստ Անդրե Աղասին և այլն: