Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 20-ը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաև հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները» - ասվում Է հաղորդագրության մեջ: