Թուրքական Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբաղա փողոցը վերանվանվել է ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով, փոխանցում է news.am գործակալությունը՝ հղվելով Ստամբուլի «Ակոս» թերթին։
Հաղորդվում է, որ Թոսբաղա փողոցը Արա Գյուլերի անունով անվանափոխելու որոշումը կայացրել է Ստամբուլի քաղաքային խորհրդարանը՝ ձայների մեծամասնությամբ։ Արա Գյուլերը երկար ժամանակ ապրել է Թոսբաղա փողոցում։ Նույն փողոցում է գտնվում նաև Արա Գյուլերի արվեստանոցը։
«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաև անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ թե՛ Թուրքիայում, թե՛ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։