Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Սոմալիում ահաբեկչության զոհերի

17:34     16 հոկտեմբերի, 2017

Էֆելյան աշտարակի լույսերը երեքշաբթի գիշերը կմարեն՝ ի հիշատակ Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այդ մասին թվիթերյան իր էջում հաղորդել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, հաղորդում է  ՐԻԱ Նովոստին:

«Այսօր կեսգիշերին մենք կմարենք Էֆելյան աշտարակի լույսերն՝ ի հիշատակ Մոգադիշոյում իրականացված ահաբեկչության զոհերի: Մենք միասնական ենք»,- մասնավորապես գրել է քաղաքապետը: 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթուցիկով լցոնված բեռնատարը պայթել էր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ամենաաշխույժ փողոցներից մեկում: Պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել, ևս 300-ը վնասվածքներ է ստացել:


© armedia.am