Էֆելյան աշտարակի լույսերը երեքշաբթի գիշերը կմարեն՝ ի հիշատակ Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այդ մասին թվիթերյան իր էջում հաղորդել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:
«Այսօր կեսգիշերին մենք կմարենք Էֆելյան աշտարակի լույսերն՝ ի հիշատակ Մոգադիշոյում իրականացված ահաբեկչության զոհերի: Մենք միասնական ենք»,- մասնավորապես գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթուցիկով լցոնված բեռնատարը պայթել էր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ամենաաշխույժ փողոցներից մեկում: Պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել, ևս 300-ը վնասվածքներ է ստացել: