Հայ ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եվա» ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբշխության նախնական ցանկում, հայտնում է Novosti Armenia-ն։
Համաձայն ՀՀ Ազգային կինոակադեմիայի լրատվական ծառայության՝ ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:
Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: