Թեհրանն արդեն մշակել է գործողությունների ծրագիր, եթե ԱՄՆ-ն որոշի հրաժարվել միջուկային գործարքից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջերս, խորհրդարանում մենք հաստատեցինք, որ եթե ամերիկացիները որոշ քայլեր ձեռնարկեն, ինչ պետք է անենք այս դեպքում », - ասել է Լարիջանին:
Նրա խոսքով, եթե Վաշինգտոնը դուրս գա միջուկային գործարքից, ապա կզղջա այդ որոշման համար:
Լարիջանին հավելել է, որ իրանական ծրագիրը նախատեսում է տարբեր սցենարներ տարբեր իրադարձությունների համար: