CNN-ը Սերժ Թանկյանի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանում Հայաստանի մասին

18:09     16 հոկտեմբերի, 2017

CNN-ի նկարահանող անձնակազմը  հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասնակցությամբ ֆիլմ է  նկարահանում Հայաստանի մասին, հայտնում է RusArmInfo-ն: 

Մշակույթի հատվածում ներկայացվելու է Նարեկացի արվեստի միությունը: Թանկյանն ու CNN-ն արդեն այցելել են Նարեկացի արվեստի միություն, լսել ու նկարահանել «Նարեկացի» նվագախումբը: 

Ֆիլմում Թանկյանը կխոսի նաև Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքի մասին: 


© armedia.am