CNN-ի նկարահանող անձնակազմը հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանում Հայաստանի մասին, հայտնում է RusArmInfo-ն:
Մշակույթի հատվածում ներկայացվելու է Նարեկացի արվեստի միությունը: Թանկյանն ու CNN-ն արդեն այցելել են Նարեկացի արվեստի միություն, լսել ու նկարահանել «Նարեկացի» նվագախումբը:
Ֆիլմում Թանկյանը կխոսի նաև Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքի մասին: