WikiLeаks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 հազար եվրո է խոստացել տեղեկության համար, որը կօգնի բացահայտել Մալթայում լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մարդասպաններին: Այս մասին Ասանժը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ Գալիցիան զոհվել է հոկտեմբերի 16-ին սեփական մեքենայի պայթյունից: Վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու օգնականների դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը: