Thomson Reuters Foundation բարեգործական կազմակերպությունը հետաքննություն է անցկացրել պարզելու կանանց համար ամենավտանգավոր մեգապոլիսները:
Հետազոտության արդյունքների համաձայն Կահիրեն ճանաչվել է կանանց համար ամենավտանգավոր քաղաք։ Ցուցակի երկրորդ տեղում է պակիստանյան Կարաչին և Կոնգոյի մայրաքաղաք Կինշասան։ Առաջատարների թվում են նաև հնդկական Դելին և Պերուի մայրաքաղաք Լիման։ Առավել անվտանգ քաղաքներ են ճանաչվել Լոնդոնը։
Հետազոտությանն իրականացվել է փորձագետների հարցումների արդյունքների հիման վրա: Հարցման գլխավոր չափորոշիչներից են եղել սեռական բռնության մակարդակը, բժշկական ծառայությունների, կրթության հասանելիությունը, ինչպես նաև կանանց նկատմամբ մշակութային ավանդույթների ազդեցության մակարդակը։