Հյուսիսային Կորեան լիովին աջակցում է ողջ աշխահում միջուկային զենքի ոչնչացմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռյոնը։
«Սակայն քանի դեռ ԱՄՆ-ը, որը համառորեն սպառնում է Հյուսիսային Կորեային ու շանտաժի ենթարկում միջուկային զենքով, մերժում է միջուկային զենքի արգելման պայմանագիրը, Հյուսիսային Կորեան չի միանա համաձայնագրին», - ասել է Կիմ Ին Ռյոնը։
Նրա խոսքերով, այս տարի Հյուսիսային Կորեան մտել է միջուկային ուժեր ստեղծելու վեջնական փուլ և այժմ ունի ատոմային, ջրածնային ռումբերը և միջմայրցամաքային բալիստիկ հռթիռները թիրախին հասցնելու տարբեր միջոցներ: