Թուրքիայի Սվազ նահանգի հայտնի Զառա բնակավայրի հայկական գերեզմանատուն այցելած մի խումբ հայեր հարգանքի տուրք են մատուցել իրենց պապերի հիշատակին, հայտնում է News.am-ը։
Զառայի հայկական գերեզմանատունը եղել է ոչնչնացման եզրին, երբ արմատներով Զառայից սերված հայ գործարար Ֆեթհի Արասը նախաձեռնել է գերեզմանատան վերակագնումը։ Այնուհետ գերեզմանատան խնամքն ու պահպանությունն ստանձնել է Զառայի քաղաքապատերանը։
Զառայի հայկական գերեզմանատուն այցելած հայկական խմբին իր աշխատասենյակում ընդունել է Զառայի քաղաքապետ Սայըթ Ահմեդ Թալան։