Քրդերը հարձակվել են Իրաքում թուրքական զորքերի վրա. կան զոհեր

11:50     17 հոկտեմբերի, 2017

Երկու թուրք զինվորականներ զոհվել են Իրաքի հյուսիսում ինքնաշեն ռումբի պայթյունի ժամանակ, որը տեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները։ Բացի այդ, պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք թուրք զինծառայող։

2015 թվականին Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված բախումների վերսկսումից քրդերի հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 900 զինվորական: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ ընթացքում թուրքական զինուժն ոչնչացրել է ՔԱԿ-ի ավելի քան 10 հազար զինյալների:


© armedia.am