«Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերության ինքնաթիռով Դոնի Ռոստովից Երևան մեկնող ուղևորներից մեկին` Արմեն Մելիքյանին ստիպել են լքել օդանավը բորտ–ուղեկցորդուհու հետ վիճելու պատճառով: Այս մասին Ura.ru-ին են պատմել ականատեսները:
Ուղևորին պաշտպանել են օդանավում գտնվող հայրենակիցները։
Ավիաընկերությունը պնդում է, որ ինքնաթիռը չի թռել, քանի որ տղամարդը հարբած է եղել և չի կատարել բորտ–ուղեկցորդուհու պահանջները, սակայն ականատեսները հակառակն են պնդում. նրանց խոսքով՝ ոչ կոռեկտ է իրեն պահել հենց բորտ–ուղեկցորդուհին։
Նշվում է, որ օդանավ բարձրացած ոստիկանության աշխատակիցները գործի նյութերն ուղարկել են դատավորին, իսկ Արմեն Մելիքյանին տուգանել են 500 ռուբլու չափով: