Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի հասցեին Էրդողանի արած հայտարարությունները:
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե լրիվ անտեղի են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններն ուղղված նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի հասցեին, փոխանցում է News.am-ը:
«Էրդողան, դու սկզբում բերանդ լվա, նոր Էջևթի մասին բան ասա։ Մարդ պիտի մի քիչ բարոյականություն ունենա։ Էջևիթն ի՞նչ էր արել։ Գրպանն էր լցրե՞լ, թե՞ պետությունն էր թալանել», - ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։