Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր, հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն:
Համաձայն Ճանապարհային ոստիկանության տարածած տեղեկության՝ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2017թ.–ի հոկտեմբերի 23-ից կգործարկվեն Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: