ԱՄՆ-ի քաղաքացիները դեռ կխնդրեն Թրամփին երկրորդ ժամկետում առաջադրվելու մասին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Salem Radio Network-ի եթերում:
Սանդերսի խոսքով՝ Թրամփի նախագահության առաջին 9 ամիսներն «աննախադեպ հաջող էին» և եթե թրամփի նախագահության հաջորդ տարիները նույնքան հաջող լինեն ամերիկացիներն «աղաչելու» են, որ Թրամփը ևս չորս տարի մնա պաշտոնում:
Թրամփի գործունեության հավանության վարկանիշը պաշտոնը ստանձնելուց հետո նկատելիորեն անկում է ապրել և հասել է ԱՄՆ-ի պատմության մեջ նվազագույնին՝ 38 տոկոս: