Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում Դոհայի վրա, որպեսզի իշխանափոխություն հրահրի Կատարում: Այս մասին հայտարարել է Կատարի արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդուրահման Ալ Թանին CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են սաուդյան իշխանությունները խոսում իշխանության փոխման մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են պաշտոնյաները հրահրում մարդկանց դուրս գալու և բողոքելու սեփական կառավարության դեմ, այդ իսկ պատճառով խոսքը գնում է վարչակարգի փոխման մասին», - ասել է նա։
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը խզել էին դիվանագիտական կապերը Դոհայի հետ, իսկ ավելի ու դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը և տնտեսական պատժամիջոցներ սահմանել: Այս երկրները Կատարին մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։