ԱՄՆ-ի Հավայիի նահանգի դաշնային դատավորը կասեցրել Է նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն նոր հրամանագրի գործողությունը, որն արգելում էր Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Չադի, Հյուսիսային Կորեայի քաղաքացիների և Վենեսուելայի առանձին պաշտոնյաների մուտքը ԱՄՆ-ը:
Նշվում է, որ դատարանի որոշումը չի վերաբերում Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին և Վենեսուելայի մի շարք պաշտոնատար անձանց. նրանց մուտքն ԱՄՆ-ը շարունակում է մնալ արգելված: