Սորոսը 18 մլրդ դոլար է փոխանցել բարեգործական հիմնադրամին

11:13     18 հոկտեմբերի, 2017

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը մոտ 18 մլրդ դոլար է փոխանցել «Բաց հասարակություն» հիմնադրամին (Open Society Foundations), հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Այդպիսով, այս հիմնադրամը դարձել է մեծությամբ երկրորդ բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո, որն իր տրամադրության տակ ունի 40 մլրդ դոլար։

«Բաց հասարակություն» հիմնադրամն աշխատում է մի քանի տասնյակ երկրներում գործող 40 տարբեր կազմակերպությունների ցանցի միջոցով՝ աջակցություն տրամադրելով փախստականներին, ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև ֆինանսավորելով առողջապահության ծրագրեր: 


© armedia.am