Ամերիկացի հայտնի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը մոտ 18 մլրդ դոլար է փոխանցել «Բաց հասարակություն» հիմնադրամին (Open Society Foundations), հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Այդպիսով, այս հիմնադրամը դարձել է մեծությամբ երկրորդ բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո, որն իր տրամադրության տակ ունի 40 մլրդ դոլար։
«Բաց հասարակություն» հիմնադրամն աշխատում է մի քանի տասնյակ երկրներում գործող 40 տարբեր կազմակերպությունների ցանցի միջոցով՝ աջակցություն տրամադրելով փախստականներին, ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև ֆինանսավորելով առողջապահության ծրագրեր: