Պակիստանի Քվեթա քաղաքում հարձակում է տեղի ունեցել ոստիկանական ֆուրգոնի վրա, գրում է NEWS.am-ը: Հարձակման հետեւանքով զոհվել է 4 ոստիկան եւ 2 խաղաղ բնակիչ:
Քվեթայի ոստիկանության պետի խոսքով՝ 22 մարդ է վիրավորվել, նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է: Նա չի բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում՝ պարզելու համար արդյոք պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի՞ կողմից, թե՞ պայթուցիկ սարքի միջոցով: