Թուրքիայի կրթության նախարարության կողմից 6-րդ դասարանի համար Ղուրանի ուսումնասիրության հատուկ դասագրքում Կոմագենեի Նեմրութ լեռը շփոթել են Ուրֆայի բերդի վրա գտնվող Նեմրութի հետ և պիտակավորել Նեմրութ լեռան Աստվածներին, փոխանցում է Արցախպրեսը:
Դասագրքում մասնավորապես նշվում է, թե Նեմրութ արքան Աբրահամին նետել է կրակի մեջ։ Բացի այդ, Նեմրութ լեռը ներկայացվել է որեպս անբարոյականության ու կեղտի կենտրոն։ Թեև խիստ սխալին, դասագրքում հենց ներկայացված են Նեմրութ լեռան Աստվածների հուշարձանախումբը։
Նշենք, որ Թուրքիայի կրթության նախարարության դասագրքի հեղինակների սխալը կազմել է 1000 տարի։ Քանի որ իրենց նշած Նեմրութ թագավորը ապրել է Նեմրութի Աստվածների հուշարձանախումբը ստեղծելուց 1000 տարի առաջ։