«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի նամակը՝ ուղղված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
Ինչպես փոխանցում է Akunq.net-ը՝ նամակում մասնավորապես գրված է.
«Հարգելի՛ տիկին Հակոբյան,
Այս նամակով ցանկանում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը Ձեզ, որ ազնվություն ունեցաք ինձ հրավիրելու Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին՝ առիթ տալով վերստին այցելելու Հայաստան։
Ինձ համար կարևոր էր Հայրենիք այցելել պատգամավոր դառնալուց հետո և հանդիպումներ ունենալ Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Ուրախ եմ ականատեսը դառնալու Ձեր եռանդուն գործունեությանն ու ջանքերին, որոնք ի գործ եք դնում ողջ հայության համար։ Հպարտ եմ, որ ունենք նման ուժեղ հայրենիք, ուր միանում է բովանդակ հայ աշխարհը։
Ուզում եմ հայտնել, որ իմ գործունեությանը մշտապես մաս պիտի կազմեն երկու երկրների միջև երկխոսության հաստատումը։ Պետք է ամեն ջանք գործադրենք այդ ուղղությամբ։ Վստահ եմ, որ պետք է սատարենք միմյանց զանազան աշխատանքների մեջ։
Երբեք չմոռանա՛ք՝ Թուրքիայի մեջ ունեք հայրենակից, ով մաքառում է հանուն արդարության։
Լավագույն բարեմաղթանքներով՝
Կարո Փայլան»: