Թուրքիայի Ադանա նահանգի Սեյհան շրջանի Շաըքփաշա դպրոցում ուսուցիչը ծեծի է ենթարկել առաջին դասարանի աշակերտի՝ թուրքերեն «դ»տառը գրատախտակի վրա գրել չկարողանալու պատճառով:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» թերթի կայքին միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Աշակերտներից մեկը գաղտնի նկարահանել է ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու տեսարանը և տեղադրել համացանցում:
Աղմուկ հանած տեսանյութը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել, մասնավորապես ուսուցիչների շրջանում:
Ադանայում գտնվող Թուրքիայի կրթության նախարարության մասնաճյուղից հայտնել են, որ կարգազանց ուսուցիչն արդեն հեռացվել է աշխատանքից: