Սիրիա կառավարական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը` Իսսամ Զահրեդինը, որը Դեր Զորի պաշտպանության պատասխանատուն էր, զոհվել է ականի պայթյունից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գեներալ Իսսամը մահացել է այսօր. նա զոհվել է ականի պայթյունից Սաքեր կղզու շրջանում»,- հայտնել է գործակալության թղթակիցը:
Իսսամ Զահրեդինը ղեկավարում էր հանրապետական գվարդիաները և պաշտպանում Դամասկոսի հարակից թաղամասերը։ Վերջին 3.5 տարում Դեր Զորի պաշպանության պատասխանատուն էր։