Իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում: Այդ մասին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվին, ում գլխավորած պատվիրակությունը Երևանում է:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ը՝ հղում կատարելով ՔԱԳՎ մամուլի բաժնին, Սերգեյ Ավետիսյանը ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը: