Հյուսիսային Կորեան սպառնացել է «ամենաանսպասելի անհավանական» հարված հասցնել Միացյալ Նահանգներին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների վերաբերյալ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունում:
«Այժմ, երբ թշնամիներն ասում են, որ զորավարժությունները լինելու են Հյուսիսային Կորեայի վրա իրական հարվածի ցուցադրում, նրանք պետք է հասկանան, որ հյուսիսկորեական ամենակոշտ հակամիջոցները լիարժեքորեն պատրաստ են հարված հասցնելու համար», - ասվում է հայտարարությունում:
«ԱՄՆ-ը պետք է սպասի հանդիպման անհավանական հարվածի հետ անսպասելի պահի», - փոխանցում է հյուսիսկորեական գործակալությունը: