Հոկտեմբերի 18-ին Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Ղարաբաղի հարցով անկախ փորձագետ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերսկսման լուրջ վտանգ կա և դա հղի է հումանիտար աղետով, հայտնում է NEWS.am-ը:
«Կողմերի միջև չկա վստահություն, բանակցային գործընթացում էլ քիչ է վստահությունը», - ասել է նա՝ նշելով, որ կողմերը հեռու են փոխզիջումից:
Փորձագետը կարծում է, որ շփման բացակայությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակում, շատ վտանգավոր է:
Իր խոսքում Մագդալենա Գրոն նշել է, որ այս շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նրա կարծիքով՝ սա գերազանց է, սակայն պարզ չէ՝ կլինեն արդյոք որևէ փոփոխություններ:
«Եթե վերսկսված գործըթացը չօգնի խնդիրների լուծմանը, մենք կբախվենք այն փուլին, երբ էսկալացիայի իրական վտանգ կա», - հավելել է նա: