Ադրբեջանի «սև ցուցակն» անսահման է դառում: Այժմ ցուցակը համալրողների թեկնածուների թվում է հայտնվել ամերիկացի շեֆ-խոհարար, գրող և հաղորդավար Էնտոնի Մայքլ Բուրդենը, ով Արցախում նկարահանումներ է իրականացնում:
Oxu.Az-ի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խիկմետ Գաջիևը հայտնել է, որ. «դիտարկվում է ամերիակցի շոումենի՝ Լեռնային Ղարաբաղ այցի հարցը»:
Բուրդեն իր Instagram-ի էջում նկարներ է տեղադրել, որտեղ երևում է՝ ինչպես է նաև ժամանել Հայաստան, ապա մեկնել Արցախ: ԼՂՀ-ում նա նկարահանումներ է իրականացնում իր Parts Unknown խոհարարական հաղորդման համար: