Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել Ռուսաստանի կառավարության հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, հայտնում է «Ազատությունը»:
Համաձայնագրին համապատասխան՝ երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների, ասված է հիմնավորման մեջ: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս:
Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: