Եվրամիության երկրները Բրյուսելում ընթացող գագաթաժողովի ժամանակ ընդհանուր առմամբ համաձայնել են դադարեցնել մինչև 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր ԵՄ-ին նրա անդամակցությանն աջակցելու համար:
Այդ առաջարկությամբ հանդես Է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով հանձնարարականներ մշակել փոփոխություններ կատարելու և անդամակցության համար օգնության կրճատման վերաբերյալ»,- լրագրողներին հայտարարել Է Մերկելը՝ ամփոփելով գագաթաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները:
Այդ առաջարկությունը հիմնվում է Մերկելի այն մեղադրանքների վրա, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ինչը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության չափանիշներին:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են դիտորդները, ամփոփիչ փաստաթղթում Թուրքիայի հարցի վերաբերյալ մանրամասնություններ և գագաթաժողովի որոշումներ չկան, դրանում միայն հիշատակվում է, որ «ԵՄ-ն քննարկել է Թուրքիայի հետ հարաբերությունները»: