Վրաստանում անհայտ անձինք հոկտեմբերի 19-ի երեկոյան կրակել են մունիցիպալ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Ջեհյուն Չովդարովի վրա, վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ Չովդարովը, դեպքի վայրից հայտնում են վրացական հեռուստաընկերությունները:
«Ջեհյուն Չովդարովը մեծամասնական թեկնածու է «Վրացական երազանք»-ից, նրա վրա կրակել են հրազենից: Վիրավորվել է չորս մարդ, նրանց բոլորին տեղափոխել են տեղի կլինիկա, տուժածներից մեկի վիճակը ծանր է», - հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հանրապետության քաղաքացիները պետք Է ընտրեն 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների՝ սակրեբուլոների անդամների: