Մերկել. ԵՄ-ն հավատարիմ է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը

12:07     20 հոկտեմբերի, 2017

ԵՄ երկրների առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ԵՄ գագաթաժողովի առաջին աշխատանքային օրվա արդյունքներով հայտարարել է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք ցանկանում են շարունակել բանակցություններն ԱՄՆ Կոնգրեսի հետ և անել ամեն բան համաձայնագիրը պահելու համար», - ընդգծել է նա:

Մերկելը միևնույն ժամանակ «ոչ արդյունավետ» է անվանել Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքականությունը՝ քննադատելով Թեհրանի միջամտությունը Եմենում տիրող իրավիճակին:


© armedia.am