ԵՄ երկրների առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ԵՄ գագաթաժողովի առաջին աշխատանքային օրվա արդյունքներով հայտարարել է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք ցանկանում են շարունակել բանակցություններն ԱՄՆ Կոնգրեսի հետ և անել ամեն բան համաձայնագիրը պահելու համար», - ընդգծել է նա:
Մերկելը միևնույն ժամանակ «ոչ արդյունավետ» է անվանել Մերձավոր Արևելքում Իրանի քաղաքականությունը՝ քննադատելով Թեհրանի միջամտությունը Եմենում տիրող իրավիճակին: