Հայտնի շոումեն և «Նոր հայեր» թիմի նախկին կապիտան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, Sputnik Արմենիային պատմել է, թե ինչն է ամենաշատը հավանում Հայաստանում:
«Հայաստանը գեղեցիկ երկիր է, և Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է», - ասել է Ժաննան:
Նրա խոսքով, երբ արևոտ օրերին, երբ ճառագայթները ընկնում են տների տանիքներին, Երևանը հեքիաթային է դառնում:
Նա նշել է, որ հայերը բարի են և հյուրասեր:«Նրանց հետ մշտապես զրուցելու թեմաներ կան»:
Անդրադառնալով հայկական խոհանոցին՝ Ժաննան շեշտել է, որ ուտեստները գիրացնում են, բայց շատ համեղ են: