Արցախում բազմազավակ 6 ընտանիք նոր բնակարան կստանան

15:26     21 հոկտեմբերի, 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով Արցախի տարբեր շրջաններում ապրող բազմազավակ ընտանիքների համար շարունակվում է նոր բնակարանների կառուցման ծրագիրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ ընթացիկ տարում բազմազավակ ընտանիքների համար կառուցվող բնակարաններից 3-ն արդեն շահագործման են հանձնվել:

«Մոտ օրերս ևս 6 բնակարան կհանձնվեն իրենց նոր տերերին, իսկ 10 առանձնատան շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Դրանց մի մասը նախատեսում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ»,- ասել է Վ. Ղազարյանը և հավելել, որ ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ մեծ է բազմազավակ ընտանիքներին օժանդակելու կարևորությունը:


© armedia.am