Բաքվի ճանապարհային ոստիկանության պետական վարչությունը հաստատել է, որ 10-UU-550 պետհամարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայի էմբլեման Հայաստանի դրոշն է:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցներն, ավտոմեքենան պատկանում է Շախին Խանալիևին, ով բնակվում է արտերկրում: Նշվում է, որ Խանալիևն այդ ավտոմեքենան գնել է Բաքվում և չի էլ իմացել, որ վրա Հայաստանի դրոշն է՝ նրա կարծիքով իր ավտոմեքենայի վրա պատկերվածը Կոլումբիայի դրոշն է եղել:
Հետագայում պարզվել է, որ ավտոմեքենայի թյունիգն իրականացնել է հայկական մի ընկերություն, իսկ ավտոմեքենան Բաքվում է հայտնվել Վրաստանից: Ավտոմեքենայի սեփականատիրոջը պատվիրել են հեռացնել էմբլեման: