Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալները, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։
105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ 20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ և փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։