Երևանում առաջին անգամ անցկացվել է Սուրճի և թեյի փառատոն (լուսանկարներ)

22:22     21 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 20-21-ը Երևանի Կարապի լճի տարածքում առաջին անգամ անցկացվեց Սուրճի և թեյի փառատոն, որն ամենամյա դառնալու միտում ունի:

Փառատոնի ընթացքում անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարները վայելեցին  սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով:

Փառատոնի ընթացքում կազմակերպվեց սուրճի, թեյի, ինչպես նաև համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառք՝ մեծածախ գներով: Միջոցառմանը  ներկայացված  էին  սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի:

Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն տրվեց մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին:

Փառատոնի ուշադրության կենտրոնում էր հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:

Image may contain: plant, tree, grass, sky, outdoor and nature


© armedia.am