Հոկտեմբերի 20-21-ը Երևանի Կարապի լճի տարածքում առաջին անգամ անցկացվեց Սուրճի և թեյի փառատոն, որն ամենամյա դառնալու միտում ունի:
Փառատոնի ընթացքում անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարները վայելեցին սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով:
Փառատոնի ընթացքում կազմակերպվեց սուրճի, թեյի, ինչպես նաև համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառք՝ մեծածախ գներով: Միջոցառմանը ներկայացված էին սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի:
Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն տրվեց մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին:
Փառատոնի ուշադրության կենտրոնում էր հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները: