Թուրքիային պետք է միացվի ոչ միայն Քիրքուքն ու Մոսուլը (Իրաք), այլ նաև Արևմտյան Թրակիան (Բուլղարիա) և Ղրիմը: Այսպիսի սկանդալային հայտարարությունով ուղիղ եթերով հանդես է եկել Թուրքիայի «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության առաջնորդ Հաքան Չելիքը:
Ինչպես փոխանցում է News.am-ը` թուրքական CNNturk–ի եթերում BBP–ի առաջնորդ Հաքան Չելիքը հայտարարել է, թե Թուրքիան պետք է ռազմական միջամտություն իրականացնի Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումներում։ «Թուրքիային պետք է միացվի ոչ միայն Քիրքուքն ու Մոսուլը(Իրաք), այլ նաև Արևմտյան Թրակիան (Բուլղարիա) և Ղրիմը»,–ասել է նա։
Այն հարցին, թե նման քայլը անհանգստություն չի առաջացնի աշխարհում և կայսերապաշտական միջամտություն չի դիտվի՞, թուրք կուսակցապետը պատասխանել է. «Ոչ, կայսերապաշտական միջամտություն չի դիտվի։ 100 տարի առաջ մերն էր։ Տվել ենք, որ մի քիչ պահեն»,-նշել է Հաքան Չելիքը։