Կատալոնիան չի ընդունում Մադրիդի ծրագիրը

12:43     22 հոկտեմբերի, 2017

Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան չի ընդունի Մադրիդի ծրագիրը՝ ուղիղ ղեկավարում սահմանել շրջանի վրա: Այս մասին հայտնում է BBC-ին:

Նրա խոսքով,  այս ծրագիրը «վատագույն հարձակումն» է Կատալոնիայի ինստիտուտների վրա՝  Ֆրանկոյի բռնակալության ժամանակներից ի վեր (1939-1975):

Պուչդեմոնը հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ նստաշրջան կհրավիրի՝ քննարկելու իրենց պատասխանը Մադրիդի ծրագրերին: 


© armedia.am