Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիան չի ընդունի Մադրիդի ծրագիրը՝ ուղիղ ղեկավարում սահմանել շրջանի վրա: Այս մասին հայտնում է BBC-ին:
Նրա խոսքով, այս ծրագիրը «վատագույն հարձակումն» է Կատալոնիայի ինստիտուտների վրա՝ Ֆրանկոյի բռնակալության ժամանակներից ի վեր (1939-1975):
Պուչդեմոնը հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ նստաշրջան կհրավիրի՝ քննարկելու իրենց պատասխանը Մադրիդի ծրագրերին: