Իտալիայի երկու հյուսիսային մարզերում՝ Լոմբարդիայում և Վենետոյում սկսվել է ինքնավարության ստանալու հարցով հանրաքվեի քվեարկությունը։ Այս մասին հաղորդում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով TASS-ին:
Իտալիայի տնտեսապես առավել զարգացած երկու մարզերի բնակիչների առաջարկվել է կարծիք հայտնել այն հարցի վերաբերյալ, թե ցանկանում են արդյոք նրանք, որ տարածաշրջանային իշխանությունների վերապահվի լիազորությունների մի մասը, ինչը ենթադրում է մարզային գանձապետարանում ավելի շատ հարկային մուտքերի պահպանում։ Հանրաքվեները խորհրդակցական բնույթ են կրում, դրանց արդյունքները չեն ունենա ուղիղ հետևանքներ, քանի որ Իտալիայի Սահմանադրությունը ենթադրում է, որ տարածաշրջանների լիազորությունների որոշումը հնարավոր է միայն պետության հետ բանակցությունների գործընթացում։
Եթե ինքնավարության ձգտումն աջակցություն ստանա, տարածաշրջանների վարչակազմերի ղեկավարները՝ նահանգապետերը, փաստացի կստանան այդ գործընթացն սկսելու ժողովրդական մանդատ։